ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Արտահերթ ընտրություններ չեն սպասվում»

«Արտահերթ ընտրություններ չեն սպասվում»
02.11.2014 | 12:39

irates.am-ը նյույորքաբնակ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք ոչիշխանական եռյակի գործողությունները կարո՞ղ են հանգեցնել արտահերթ ընտրությունների: Ի՞նչ կարող է տալ այսօր ոչիշխանական ուժերի պայքարը:

«Եռյակն այնքան անբնական և անհեթեթ մի կառույց է, որ դրա վերաբերյալ որևէ կանխատեսում անելը կլինի նույնքան անլուրջ : Ամեն դեպքում՝ եռյակում այս պահին կա միայն մեկ որոշիչ ուժ: Դա ԲՀԿ-ն է: Մնացած երկուսը մեկ տասնամյակից ավելի իշխանության հրաժարականն են պահանջում, իսկ հերթական ընտրությունների արդյունքում իշխանությանը, այնուամենայնիվ, չեն տիրանում: Եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի ամենաբարձր ղեկավարության հետ ունի գաղտնի պայմանավորվածություն, ապա կարող է և Թատերական հրապարակի այս օրերի վատ բեմադրված ներկայացումը վաղը նոր ընտրությունների հանգեցնել: Հակառակ պարագայում՝ մինչ նոր ընտրություններ պահանջելը՝ ՀՀԿ-ի ջանքերով ԲՀԿ-ն նախ, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի անցնել տարբեր դատարանների դահլիճներով՝ տարբեր հնարավոր տնտեսական գործերում իր անմեղությունն ապացուցելու համար: Իսկ դա վտանգավոր միջանցք է, որով չանցնելու խոհեմություն և ցանկություն ունի ԲՀԿ-ն: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրություններ չեն սպասվում, և եթե ՀՀԿ-ի այլընտրանքը պետք է ՀԱԿ-ը կամ ԲՀԿ-ն լինեն, ապա, փառք Աստծո, որ չեն սպասվում»,- նշեց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 22284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ